Սնունդը և առողջությունը
Ինչով է օգտակար կայենյան պղպեղը. 15 առավելություն. 168.am
Mirkrasoty.life-ը գրում է, որ կայենյան պղպեղի բաղադրության մեջ մտնում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են երկաթը, մագնեզիումը, մանգանը, E, A, C. B6, K վիտամինները։
Կայենյան պղպեղ օգտագործելու 15 լուրջ պատճառ։ Այս բնական միջոցն օգտագործվում է օրգանիզմը մաքրելու, արյան շրջանառությունը խթանելու, թթվայնությունը չեզոքացնելու համար։ Այն օգտագործվում է մի շարք վիճակների դեպքում, ինչպիսիք են՝ այրոց, տրեմոր, հոդատապ, մեթեորիզմ, ցավ կոկորդում, թութք, սրտխառնոց, տոնզիլիտ և այլն։
Հակաբորբոքային հատկություններ։ Կայենյան պղպեղը հակաբորբոքային հատկություններ ունի, ինչի շնորհիվ կարող է օգտագործվել որովայնի գրգռվածության, ստամոքսի խոցի, անգինայի, չոր հազի, դիառեայի դեպքում։
Գրիպ և մրսածություն։ Կայենյան պղպեղն օգնում է լորձը դուրս բերել քթից։
Հակասնկային հատկություններ։ Հետազոտություններից մեկի արդյունքների համաձայն՝ կայենյան պղպեղը կարող է օգնել կանխարգելել սնկային հիվանդությունները։
Միգրենի կանխարգելում։ Որոշ հետազոտողների համաձայն՝ կայենյան պղպեղը կարող է օգնել կանխարգելել միգրենի առաջացումը։
Հակաալերգիկ հատկություններ։ Այս մթերքը երբեմն օգտագործվում է սեզոնային ալերգիայի և այլ ալերգիկ ռեակցիաների դեպքերում։
Նյութափոխանակության լավացում։ Կայենյան պղպեղը խթանում է նյութափոխանակությունը՝ նպաստելով ֆերմենտների ու ստամոքսահյութի արտադրությանը։ Կայենյան պղպեղն օգտագործվում է նաև գազերի և որովայնի փքվածության դեպքում։
Թքազատման լավացում։ Կայենյան պղպեղը խթանում է թքի արտադրությունը, ինչը նյութափոխանակության լավացման և բերանի խոռոչի առողջության պահպանման կարևորագույն գործոն է։
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ։ Կայենյան պղպեղն օգնում է կանխարգելել գործոնները, որոնք հանգեցնում են թրոմբների առաջացման, ինչը կարող օգնել նվազեցնել սրտամկանի ինֆարկտի և կաթվածի առաջացման հավանականությունը։
Օրգանիզմի դետոքսիկացիա։ Կայենյան պղպեղը խթանում է արյան շրջանառությունը։ Արդյունքում՝ կարող է լավանալ նյութափոխանակությունը։ Քանի որ կայենյան պղպեղը տաքացնող հատկություն ունի, կարգավորում է օրգանիզմի բնական դետոքսիկացիայի գործընթացը։ Մեղրի, կիտրոնի հյութի հետ համադրելու դեպքում կայենյան պղպեղով թեյն առավոտյան հրաշալի ըմպելիք է, որը նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը։
Հանգստացնում է հոդացավերը։ Կայենյան պղպեղը արդյունավետ պայքարում է հոդացավերի դեմ։
Հակաբակտերիալ հատկություններ։ Կայենյան պղպեղը օգտագործվում է սննդամթերքում բակտերիաների զարգացումը կանխելու նպատակով։
Մարմնի քաշի նվազում։ Ըստ հետազոտությունների, նախաճաշին կայենյան պղպեղ օգտագործող մարդկանց մոտ ախորժակի նվազում է նկատվում, ինչի հետևանքով նրանք օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ են օգտագործում։ Բացի այդ՝ կայենյան պղպեղն օրգանիզմին օգնում է այրել ավելի մեծ քանակով ճարպեր։
Խոլեսթերին և զարկերակային ճնշում։ Կայենյան պղպեղի օգտագործումը թույլ է տալիս կարգավորել զարկերակային ճնշումը։ Բացի այդ, այն նպաստում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակի կարգավորմանը, ինչը դրական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա։
Հանգստացնում է ատամի ցավը։ Կայենյան պղպեղն օգտագործվում է նաև որպես բնական միջոց՝ ատամի ցավը հանգստացնելու համար և լնդերի հիվանդությունների դեպքում։
Արտաքին օգտագործման միջոց։ Կայենյան պղեպեղն օգտագործվում է օձի խայթոցի, ռևմատիզմի, մաշկային խոցերի, վնասվածքների դեպքում։
27.11.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ